Աշխարհ

31.01.2023 21:57


Քեթի Փերին հայտնել է, որ հրաժարվել է համագործակցել Բիլի Այլիշի հետ

Քեթի Փերին հայտնել է, որ հրաժարվել է համագործակցել Բիլի Այլիշի հետ

Երգչուհի Քեթի Փերին խոստովանել է, որ հրաժարվել է Բիլի Այլիշի հետ համագործակցությունից։ Նրա խոսքերը մևբերել է NME լրատվականը։

Փերին հիշել է, որ Capital Records-ի իր գործընկերը խոսել է Այլիշի մասին․ «Նա ինձ նամակ ուղարկեց հետևյալ բովանդակությամբ․ «Բարև, նայիր այդ նորահայտ արտիստին, ես կցանկանայի, որ մենք աշխատենք նրա հետ»»։

Ըստ Փերիի, նա լսել է Այլիշի «Ocean Eyes» ստեղծագործությունը և այն ձանձրալի համարել։ Նա երգչուհու հետ համագործակցությունից հրաժարվելը «մեծ սխալ» է անվանել։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը