Աշխարհ

19.01.2023 18:15


Aston Martin-ը ներկայացրել է պատմության մեջ ամենահզոր մոդելը (լուսանկար)

Aston Martin-ը ներկայացրել է պատմության մեջ ամենահզոր մոդելը (լուսանկար)

Անգլիական Aston Martin մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ DBS 770 Ultimate 759 ձիաուժ հզորությամբ մոդելը: Հատուկ շարքը ներառում է 300 կուպե և 199 կաբրիոլետ, սակայն բոլոր 499 սուպերքարերն արդեն վաճառված են, հաղորդում է բրիտանական Autoexpress հրատարակությունը։

Փորձագետները նշել են, որ DBS 770 Ultimate-ը V12 շարժիչով բրենդի վերջին մեքենան է և Aston Martin-ի պատմության մեջ արտադրության ամենահզոր մոդելը։

Ընկերության ինժեներները ստանդարտ V12 շարժիչը համալրել են կրկնակի տուրբո լիցքավորիչով, որի շնորհիվ այն սկսել է արտադրել 759 ձիաուժ։ Այս հզորությունը անիվներին փոխանցվում է ութաստիճան ավտոմատ ZF DBS փոխանցման տուփով:

Aston Martin DBS 770 Ultimate - frontAston Martin DBS 770 Ultimate - rearAston Martin DBS 770 Ultimate - dashAston Martin DBS 770 Ultimate - front staticAston Martin DBS 770 Ultimate - rear staticAston Martin DBS 770 Ultimate - full frontAston Martin DBS 770 Ultimate - full rearAston Martin DBS 770 Ultimate - sideAston Martin DBS 770 Ultimate - centre consoleAston Martin DBS 770 Ultimate - front wheelAston Martin DBS 770 Ultimate - rear badgeAston Martin DBS 770 Ultimate - exhausts


Այս խորագրի վերջին նյութերը