Լրահոս

05.12.2022 11:04


Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմում զոհվածների 10 դի և 2 քարտեզ․ ԱԱԾ

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմում զոհվածների 10 դի և 2 քարտեզ․ ԱԱԾ

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից, այսպիսով, 2020 թ-ի նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկրեր և 5 քարտեզներ։

Այս խորագրի վերջին նյութերը