Լրահոս

28.11.2022 10:57


Արմավիրի մարզում բախվել են Mitsubishi Pajero-ն և Nissan March-ը․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Արմավիրի մարզում բախվել են Mitsubishi Pajero-ն և Nissan March-ը․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Սարդարապատ գյուղից դեպի Նոր Արմավիր գյուղ տանող ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 38-ամյա Սարգիս Զարմանյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի և 32-ամյա Րաֆֆի Ենոքյանի վարած Nissan March մակնիշի ավատոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Զարմանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ Ր․ Ենոքյանն ու նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Կարեն Ասատրյանը տեղում մահացել են։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քնիիչի հանձանարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մահացածներից Կ․ Ասատրյանը ծառայում էր Ոստիկանության զորքերի N զորամասում։

Այս խորագրի վերջին նյութերը