Աշխարհ

03.10.2022 12:07


Թուրքիայում միկրոավտոբուս է շրջվել․ ավելի քան 20 մարդ է տուժել

Թուրքիայում միկրոավտոբուս է շրջվել․ ավելի քան 20 մարդ է տուժել

Թուրքիայի Էրզինջան քաղաքում միկրոավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել։ Տեղեկությունը հաղորդում է «CNN Turk» հեռուստաալիքը:

«Վթարը տեղի է ունեցել Քըզըլդաղում՝ Էրզինջան-Սիվաս ճանապարհին, ժամը 04։30-ի (Երևանի ժամանակով` 05:30) սահմանում։ Բուրսայից Թունջելի քաղաքի Օվաչիկ շրջան ուղևորվող միկրոավտոբուսը շրջվել է, երբ վարորդը կորցրել է կառավարումը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Տուժածներին հիվանդանոց են տեղափոխվել:

Հայտնի է դարձել, որ միկրոավտոբուսում գտնվող մարդիկ գնում էին հուղարկավորության մասնակցելու։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը