Լրահոս

05.09.2011 17:20


Վերապատրաստումներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար

Վերապատրաստումներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու  համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող "Կրթություն առանց սահմանի" հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք: Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի  (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով  ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։ Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ` 1)վերապատրաստման համար դիմում* (Ձև-1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով ("Կրթություն առանց սահմանի" ՍՊԸ-ի ղեկավար` Լիլիթ Անտոնյան) 2)3x4 չափի մեկ լուսանկար. 3)բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը. 4)աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը. 5)տեղեկանք աշխատանքի վայրից. 6)անձնագրի պատճենը. 7)մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը). 8)վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը: Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքն է` 90 000 ՀՀ դրամ: Վճարը ներառում է նաև բաշխման նյութեր, ճաշի և սուրճի ընդմիջում: Վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարն է`  163068052667, Հայէկոնոմբանկ ՓԲԸ, Էրեբունի  մ/ճ, "Կրթություն առանց սահմանի" ՍՊԸ Նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին:  Պատճեների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են: Փաստաթղթերն ընդունվում են Երևանում` Երևանի թ.43 դպրոց-կենտրոնում Երևանի թ.20 դպրոց-կենտրոնում Երևանի թ. 150 դպրոց-կենտրոնում Երևանի ֆիզմաթ դպրոց-կենտրոնում ՀՀ մարզերի ներքոհիշյալ դպրոց-կենտրոններում` Գեղարքունիքի մարզ` Գավառի թիվ 5,  Մարտունու թիվ 2 դպրոց-կենտրոններում Արմավիրի մարզ` Արմավիրի թիվ 1 դպրոց-կենտրոնում Արարատի մարզ` Այնթապի թիվ 2 դպրոց-կենտրոնում Լոռու մարզ` Վանաձորի թիվ 5, Ստեփանավանի թիվ 3 դպրոց-կենտրոններում Շիրակի մարզ` Գյումրու թիվ 3 դպրոց-կենտրոնում Փաստաթղթերն ընդունվում են  սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 27-ը, ամեն օր մինչև ժամը 1600: Դասընթացները կսկսվեն  հոկտեմբերի 1-ից: Վերապատրաստումների ընդհանուր տևողությունը 15 օր է: *Դիմումի նմուշը (Ձև-1) կարող եք ներբեռնել ներքոհիշյալ կայքից`  http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=2&id=548 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.05.2010թ. N393-Ն հրամանով հաստատված  հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարված   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթի հայտարարությունից:

Այս խորագրի վերջին նյութերը