Աշխարհ

30.06.2022 18:23


Մադրիդում տեղի է ունեցել Էրդողանի և Բայդենի հանդիպումը

Մադրիդում տեղի է ունեցել Էրդողանի և Բայդենի հանդիպումը

Մադրիդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը հանդիպման ժամանակ նշել է, որ ՆԱՏՕ-ի ամրապնդմանն ուղղված քայլերը հատուկ ներդրում կունենան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման գործընթացում։

Էրդողանը նաեւ նշել է, որ Թուրքիան աշխատում է հավասարակշռված քաղաքականության միջոցով լուծել «հացահատիկային միջանցքի» խնդիրը եւ հույս է հայտնել, որ Անկարայի ջանքերն այս ուղղությամբ դրական արդյունքներ կբերեն։

Ջո Բայդենն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին ուկրաինական հացահատիկի արտահանումն ապահովելու ջանքերի, ինչպես նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումներին աջակցելու որոշման համար։

Այս խորագրի վերջին նյութերը