Աշխարհ

23.06.2022 19:34


Բաքվում մեկնարկել է Ալիև-Լավրով հանդիպումը

Բաքվում մեկնարկել է Ալիև-Լավրով հանդիպումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հունիսի 23-24-ը Լավրովը աշխատանքային այցով կգտնվի Ադրբեջանում, որտեղ նախատեսվում են նրա հանդիպումներն Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությունը, դրա հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենաարդիական հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբջեանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը