Կարծիք

27.04.2022 16:21


Տիրազուրկ երկրի թշվառ ոստիկանը

Տիրազուրկ երկրի թշվառ ոստիկանը

Երեկ երեկոյան թրքաբարո հայասպան կենդանին Երևանի փողոցներում փնտրեց և գտավ իր հերթական զոհին։ Երիտասարդ կնոջ չծնված զավակն էլ զոհվեց։ Անբարո ճիվաղը ևս երկու հայի կյանք դրեց թուրքական մեհյանի զոհասեղանին։ Մինչդեռ՝ այս զազրելի պատմության մեջ կա երրորդ զոհը՝ այն ոստիկանը, որը հիմա մեղադրվում է հղի կնոջը վրաերթի ենթարկելու, պատահարի վայրը լքելու և տուժողին անօգնական վիճակում թողնելու մեջ։ Պատկերացրեք ոստիկանի հոգեբանական վիճակը, երբ այսպես կոչված գերագույն հրամանատարը, սեփական անասնական վախը փաթաթելով ենթակաների վզին, հրամայում է ընթանալ անթուլատրելի արագությամբ, ինչն էլ բերում է ողբերգության։ Ոստիկանը հանկարծ պարզում է, որ ինքն անօրինական հրաման է կատարել և ենթակա է պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ, թեև երկրորդ անօրինական հրամանը՝ հեռանալ դեպքի վայրից, ևս տրվել է այդ նույն «գերագույն հրամանատարի» կողմից։ Այս իշխանություններին բնորոշ է մարդկային կյանքերը մանրադրամով փոխանակելը, մարդկային խեղված ճակատագրերն ընդհանրապես հաշվի չառնելը։ Այդ ոստիկանը մի ակնթարթում օրենքի պատվարից վերածվեց հանցագործի, քանի որ այդպես էր կամեցել իր տերը։ Տերը, ոչ թե հրամանատարը։ Հրամանատարը երբեք սեփական մեղքը չի բարդի ենթակաների ուսին, իսկ այս զավթիչը պատրաստ է զոհաբերել ողջ ուժային համակարգը, միայն թե իր իշխանական արյունալի խրախճանքը չավարտվի։ Այս ոստիկանին սպասում է ծանր դատավարություն զոհված հղի կնոջ հարազատների՝ ատելությամբ լեցուն հայացքների ներքո։ Կին և չծնված երեխա կորցրած տղամարդն իրենից պատասխան է պահանջելու, մինչդեռ՝ այդ հարցադրման իրական հասցեատերն առանց խղճի խայթի շարունակելու է վայելել այս կյանքի բարիքների իր արնոտ պատառը։ Ոստիկանը զրկվելու է իր աշխատանքից, իր ամենամսյա խրախուսանքից, համազգեստ կրելու իրավունքից և հավանաբար նաև ազատությունից, որովհետև մի պահ հավատացել էր, որ իրեն հրամայուն է իր հրամանատարը, ոչ թե սուլթանը, որի համար ինքը փողոցային շան արժեք էլ չունի։ Ոչ մի երկրում իշխանական վերնախավն այսպիսի բացահայտ ցինիզմով չի զոհաբերում իր հավատարիմ ծառաներին, մինչդեռ՝ նիկոլիզմի ադեպտների ոհմակն արդեն կայացրել է իր դատավճիռը․ «Վարչապետը ղեկին չի եղել։»։

«Ոստիկանը նիկոլ չէ» կարգախոսն ուղղված է այն ոստիկանին, ով դեռ վերջնականապես չի կուրացել խրախուսանքի տեսքով իրեն տրվող մանրադրամների կեղծ փայլից։

Սթափվի՛ր, եղբայր։ Միացրու գոնե ինքնապահպանության բնազդդ, եթե հայրենասիրություն հասկացությունը քո մասին չէ։ Լիազորություններդ չարաչահելու, անցնելու կամ նույնիսկ դրանք կատարելիս չափից դուրս ջանասիրություն դրսևորելու ամենաչնչին դեպքն անգամ թեթև բողոքի պարագայում վաղն օգտագործվելու է քո դեմ։ Քեզ քարշ են տալու ծառայողական քննությունների, դատաքննությունների գարշահոտ խողովակով և լավագույն դեպքում անարգանքի սյունին գամված վռնդելու են աշխատանքից, որովհետև նիկոլական իշխանության օրոք նրանց ցանկացած հանցանք բարդվելու է ուսերիդ։

Մտածի՛ր, քանի դեռ ուշ չէ։ Ժողովուրդը քոնն է, նիկոլը՝ չէ։

Գրիգորի Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը