Մեկնաբանություն

13.04.2022 19:55


Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. հեռացվելու պահը

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. հեռացվելու պահը

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում ավելի հեռու գնաց իր հանձնողական քաղաքականությունն իրականացնելու հարցում։ Նա ներկայացրեց իր փայ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» տերպետրոսյանական կեղծ երկընտրանքը։

Նիկոլի խոսքերից պարզ դարձավ, որ ինքը նույն հիմնավորումներն է բերում, ինչ ժամանակին բերում էր Լևոն Տեր–Պետրոսյանը 1997–1998–ին, այն է՝

–Արցախն Ադրբեջանի կազմում չթողնելու տարբերակ չկա, քանզի Հայաստանը մենակ է այդ հարցում և չունի աջակցություն,

–պետք է Ղարաբաղը տալ, որ Սերգո ջանը լավ ապրի (տվյալ դեպքում Սերգո ջանին լավ կյանք չեն խոստանում, այլ միայն կյանք են խոստանում, այն էլ՝ թուրք–ադրբեջանական տանդեմի երաշխավորությամբ)

–եթե զիջումների չգնանք, ապա պատերազմ կլինի,

–որպեսզի խաղաղություն լինի, պետք է բավարարել Ադրբեջանի ուզածներն ու հուսալ, որ միջազգային հանրությունը կիրականացնի իր խաղաղապահ դերը։

Նիկոլը լևոնականությանն ավելացրել է էժանագին պոպուլիզմ, է՛լ ավելի մեծ անբարոյականություն, դեմագոգիա և «կյանքեր եմ փրկում» «տրյուկը»։

Նիկոլը երկար–բարակ խոսեց խորհրդարանում՝ ինքզինքը համեմատելով Հիսուսի հետ, իսկ Արցախը հանձնելը համարեց իր խաչը։

Բայց նա, բնականաբար, ո՛չ Հիսուսն է, ո՛չ էլ խաչ ունի։ Նա սովորական դասալիք է և թրքահպատակ։ Այլ կերպ ասած՝ դավաճան։

Նիկոլը մի փարիսեցի է, որը Հայաստանի վզին փաթաթվեց 1997–1998–ին կիսատ թողածն ու 2008–ին չստացվածը հաջողացնելու համար։ Նա իր դավաճանությանն ուզում է աստվածային առաքելության տեսք տալ, բայց դա արդեն հոգեվերլուծության թեմա է։

Նիկոլի «հիմնավորումներն» այն մասին, որ Արցախը պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում, նոր չեն։ Նա իր լրագրողական կյանքում է դա քարոզել, դա էր քարոզում՝ 2008–ի նախագահական ընտրություններում Լևոն Տեր–Պետրոսյանին պաշտպանելով, դա է քարոզում (փոքրիկ «հայրենասիրական» շեղումներով) 2018–ից սկսած ու հատկապես 2020–ի նոյեմբերի 9–ից հետո։ Պարզապես այսօր մի քանի քայլ առաջ գնաց ու վախեցրեց, թե բա էն ժամանակ քաք եմ կերել, որ Ղարաբաղն ու յոթ շրջանները չեմ հանձնել և զոհերի պատճառ եմ դարձել։ Ու որպեսզի հիմա դա տեղի չունենա, պետք է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին ու «փրկել» 3 միլիոն կյանքեր։ Ահա՛ փարիսեցի հեղափոխական դիշովկի մտածողությունն ու քարոզչամեխը։

Նկատենք, որ Նիկոլի ներկայացրած պատերազմի ու խաղաղության երկընտրանքը կեղծ է։

1998–ին էլ Տեր–Պետրոսյանը հայտարարեց, որ իր հեռացումից հետո գալիս է «պատերազմի» կուսակցությունը, որ միջազգային հանրությունը չի ընդունում Արցախն Ադրբեջանի կազմից դուրս, որ պետք է զիջել, թե չէ հեսա կռիվ կլինի։

Տեր–Պետրոսյանն իր տեսակետների համար հեռացվեց ՀՀ նախագահի պաշտոնից։ Իշխանության եկավ, այսպես կոչված, պատերազմի կուսակցությունը և բերեց ՀՀ նորագույն պատմության ամենախաղաղ ժամանակաշրջանը։ Այսինքն՝ պրակտիկայով ապացուցվեց, որ հակագիտական, հակապետական ու հակատրամաբանական էին Տեր–Պետրոսյանի գնահատականներն ու կանխատեսումները։

2018–ին իշխանության եկավ կարկառուն լևոնական Նիկոլն ու մեր երկիրը գցեց կրակի մեջ։ «Խաղաղության» կուսակցության թերմացքը բերեց պատերազմ ու պարտություն։ Ու հիմա կրկին լևոնաբար դրել է հանրությանը կեղծ երկընտանքի առաջ, թե բա ընտրեք՝ կա՛մ պատերազմ, կա՛մ խաղաղություն, բայց իրականում առաջարկում է մահ, քանզի պարզ է, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, Արցախը հայաթափելով՝ Նիկոլը դնելու է Հայաստանի ոչնչացման հիմքերը։

Նիկոլը ոչ թե պատերազմ կամ խաղաղություն է առաջարկում, այլ մահ, բայց քաղձր մահ, երբ մեռնողն ինքն է ընտրում իր մահվան ճանապարհն ու դեռ ուրախանում, որ «3 միլիոն կյանք է փրկվել»։

Նիկոլին հեռացնելը հայաստանակենտրոն քաղաքական ուժերի թիվ մեկ խնդիրը պետք է լինի։ Ընդ որում՝ նրան պետք է հեռացնել քաղաքական ցանկացած եղանակով։ Նիկոլը նույնքան թշնամի է, որքան Հայաստան կամ Արցախ ներթափանցած ադրբեջանական դիվերսանտը, բայրաքթարը մեզ վրա ուղարկողը կամ Ալիևը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը