Լրահոս

28.07.2011 14:28


Վլ. Ժիրինովսկի. «ՌԴ–ն կներքաշվի 3-րդ համաշխարհային պատերազմ՝ պաշտպանելով Հայաստանին»

Վլ. Ժիրինովսկի. «ՌԴ–ն կներքաշվի 3-րդ համաշխարհային պատերազմ՝ պաշտպանելով Հայաստանին»

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին համոզված է, որ Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, իսկ հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակն անմիջականորեն կապված է դրա հետ։ Այս մասին նա հայտարարել է Ալթայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»–ն , Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է. «Այո՛, պատերազմ դեռ չկա Եվրոպայում, բայց այն արդեն սկսվել է 1991–ի հունվարին, երբ 33 պետություն հարձակվեցին Իրաքի վրա։ Այնուհետև նրանք գնդակոծեցին Հարավսլավիան, հետո հարձակվեցին Աֆղանստանի վրա, հետո նորից գնդակոծեցին Իրաքը, իսկ հիմա ռմբահարում են Հյուսիսային Աֆրիկան։ Պատերազմը մեզ է մոտենում. Սիրիայի փախստականներն արդեն Թուրքիայում են, հետո խառնաշփոթ կսկսվի Թուրքիայում, այնուհետև Ադրբեջանին կսադրեն հարձակվել Հայաստանի վրա վիճելի Լեռնային Ղարաբաղի համար, Իրանը կպաշտպանի Հայաստանին, Թուրքիան՝ Ադրբեջանին։ Այստեղ մենք ենք մտնում Հայաստանը պաշտպանելու գործի մեջ, որովհետև վերջինիս պարտությունը հակասում է մեր շահերին. այնտեղ տեղակայված է մեր ռազմաբազան»։

Այս խորագրի վերջին նյութերը