Լրահոս

20.07.2011 16:21


Բաշար Ասադը պատրաստվում է հայտարարել երկրում նախագահական ընտրություններ անցկացնելու մասին

Բաշար Ասադը պատրաստվում է հայտարարել երկրում նախագահական ընտրություններ անցկացնելու մասին

Լիբանանի «Ադ Դիար» թերթը գրում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է հայտարարել երկրում այլընտրանքային հիմքի վրա նախագահական ընտրություններ անցկացնելու մասին, որը կլինի առաջինը 1963թ. ռազմական հեղաշրջումից ի վեր։

Ասադը մոտ ապագայում մտադիր է պետական հեռուստաընկերությամբ հանդես գալ ուղերձով, որտեղ, ինչպես պնդում են աղբյուրները, նա առաջարկելու է ոչ միայն նախագահական ընտրություններ անցակացնելու, այլև Սահմանադրության ութերորդ կետը վերացնելու մասին, որով «պետության և սիրիական ժողովրդի ղեկավարող ուժ» էր հռչակվել այժմ կառավարող Բաաս կուսակցությունը։

Ասադի նախատեսվող ուղերձը, որը կկայանա հուլիսի վերջին, կդառնա չորրորդը, որով Սիրիայի նախագահը դիմում է ժողովրդին բողոքի ցույցերի սկզբից ի վեր։

Հիշեցնենք, որ Սիրիայում մարտի կեսերից սկսվել են բողոքի ցույցերը։ Դրանք սկսվել են երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում ու տարածվել ամբողջ երկրով մեկ։ Տեղի իրավապաշտպանների տվյալներով՝ բողոքի գործողությունների սկզբից մինչ այժմ զոհվել է 1350 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը