Մեկնաբանություն

29.01.2022 13:54


Ինչու է կուրացել ԵԽԽՎ-ն․ Նիկոլի թուրքամետ բոնուսը

Ինչու է կուրացել ԵԽԽՎ-ն․ Նիկոլի թուրքամետ բոնուսը

Նիկոլենք հորթային հրճվանքի մեջ են։ Ուրախացել են, որ ԵԽԽՎ պատգամավորներ Կիմմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հեղինակած՝ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցի համաձայն մեզ մոտ ժողովրդավարական առաջընթաց է գրանցվել։

Նիկոլենց չի հետաքրքրում, որ ԵԽԽՎ–ն 44–օրյա պատերազմի պահով հավասարության նշան է դնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Նիկոլենք ուրախացել են, որ ԵԽԽՎ–ն համարում է, որ 2021–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում հանգուցալուծվել է, որ ընտրությունները եղել են օրինական, և որ կա ժողովրդավարական առաջընթաց։

Թե ինչպես և ինչու է ԵԽԽՎ–ն ժողովրդավարական առաջընթաց տեսնում Հայաստանում, դժվար չէ հասկանալ։ Թուրքիայի հետ սիլի–բիլի անող ՀՀ իշխանությանը փորձում են «ֆոռա» տալ, քանզի Արևմուտքի համար հայ–թուրքական գործընթացն ի վերջո կարող է հանգեցնել հակառուսական նախագծի։ Հենց դրա համար էլ Նիկոլին աջակցում են ու աչք փակում նրա իշխանության կատարած ակնհայտ ապօրինությունների, Նիկոլի բռնապետիկության, աղաղակող իրավախախտումների, քաղաքական հետապնդումների, հակաժողովրդավարական զարգացումների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա։

Ինչպե՞ս կարող է ժողովրդավարական առաջընաց գրանցվել ՏԻՄ ընտրություններին հաջորդած խայտառակ գործընթացների պարագայում։ Ինչպե՞ս կարող է քաղաքական ճգնաժամը հաղթահարված համարվել, եթե ճգնաժամի աղբյուր Նիկոլը մնացել է իշխանության ու մարդիկ այս պայմաններում արտագաղթում են (նախորդ տարի երկիրը լքել է ավելի քան 100 հազար մարդ)։ Ինչպե՞ս կարող է ԵԽԽՎ–ն չնկատել ընտրակեղծիքները։

Կրկնենք՝ ԵԽԽՎ–ի գնահատականն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ Նիկոլից ակնկալում են պրոթուրքական քայլեր։ Նիկոլն այդ քայլերը հետևողականորեն իրականացնում է։ Դրա համար էլ ԵԽԽՎ–ում նրան ժողովրդավար են համարում։ Զարմանալի է, թե ինչու է այս պայմաններում Թուրքիան դեմ քվեարկում ԵԽԽՎ բանաձևին։ Չէ՞ որ, ըստ Նիկոլի, ինքը Թուրքիայից դրական ազդակներ է ստանում։

Ըստ ամենայնի՝ թուրքերը չեն ուզում երես տալ Նիկոլին, հատկապես, որ հաճախորդն, անկախ ամեն ինչից, թուրքամետ քարոզ է տանում Հայաստանում՝ բավարարելով թուրք–ադրբեջանական բոլոր նախապայմանները։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը