Աշխարհ

25.01.2022 16:40


Ջո Բայդենը զանգահարել է Fox News հեռուստաալիքի լրագրողին, որին «հիմար շան որդի էր անվանել» (տեսանյութ)

Ջո Բայդենը զանգահարել է Fox News հեռուստաալիքի լրագրողին, որին «հիմար շան որդի էր անվանել» (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է Fox News հեռուստաալիքի լրագրող Պիտեր Դուսիին, որին «հիմար շան որդի էր անվանել»։

Բայդենը նրան անպատվել էր գնաճի մասին հարցից հետո և դրա ազդեցության միջանկյալ ընտրությունների վրա։ «Գնաճը մեծ արժեք է... ավելի շատ գնաճ... հիմար շան որդի»,-ասել է նախագահը։

Այնուհետև նա զանգահարել է լրագրողին, այդ մասին Դուսին պատմել հեռուստաեթերի ժամանակ։

«Նա ասաց՝ ոչ մի անձնական բան, ընկեր։ Մենք խոսեցինք առաջ գնալու մասին։ Ես ասացի, որ շարունակելու եմ տարբերվող հարցեր տալ։ Նա ասաց՝ դու պարտավոր ես»,-ասել է Դուսին։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը