Լրահոս

22.01.2022 10:54


Սյունիքի մարզում բախվել են Jeep-ն ու Opel-ը․ կան վիրավորներ

Սյունիքի մարզում բախվել են Jeep-ն ու Opel-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են Opel Astra և Jeep մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու հետո հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ճանապարհը եղել է դժվարանցանելի, քանի որ ուժեղ բուքը անգամ ճանշինի կողմից մաքրված ճանապարհին կարճ ժամանակում լցվում էր ձյունով, ինչը փրկարարների ու ճամապարհային ոստիկանների աշխատանքը դժվարացնում էր։

Այս խորագրի վերջին նյութերը