Լրահոս

14.01.2022 15:52


Արմավիրի մարզում բախվել են թիվ 487 երթուղին սպասարկող ГАЗель-ն ու ГАЗ 24-ը. կան վիրավորներ

Արմավիրի մարզում բախվել են թիվ 487 երթուղին սպասարկող ГАЗель-ն ու ГАЗ 24-ը. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններոմ Գայի գյուղում՝ Ա. Խաչատրյան փողոցում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 71-ամյա Վեմիր Օ.-ի վարած ГАЗ 24 մակնիշի և 32-ամյա Արտակ Հ.-ի վարած թիվ 487 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ГАЗель-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 29-ամյա Վիկտորիա Հ.-ն, 23-ամյա Արմինե Մ.-ն, 45-ամյա Անուշ Ա.-ն և 36-ամյա Ժաննա Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

ГАЗель-ը սպասարկում է Երևան-Ջրառատ երթուղին:

Այս խորագրի վերջին նյութերը