Մեկնաբանություն

13.01.2022 18:08


Ալիևը Երևանը համարում է ադրբեջանական, «Ղազախստանի Ռեմբոն» պապանձված խաղաղություն է մուրում

Ալիևը Երևանը համարում է ադրբեջանական, «Ղազախստանի Ռեմբոն» պապանձված խաղաղություն է մուրում

Վարդենիսում տեղի ունեցած բախումներից հետո Ալևը հարցազրույց է տվել ադրբեջանական մի քանի լրատվամիջոցի ու վայրահաչել Հայաստանի հասցեին։ Նա սպառնացել է, որ եթե Հայաստանը Ղարաբաղը չճանաչի որպես Ադրբեջանի մաս ու չընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա իրենք կդիմեն ուժի։

Ալիևը հարցազրույցում չի կարողացել թաքցնել սեփական կոմպլեքսները ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների պահով ու չկայացած զորահրամանատարի պես հետին թվով ուժեղ տղա է խաղացել՝ հայտարարելով, թե ինքը նրանց բանակին է հաղթել։ Թերևս Ալիևն էլ է հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի պես խեղկատակին հաղթելն այնքան էլ պատվաբեր չէ ու չի նպաստում «Հաղթող զորահրամանատար Ալիև» իմիջի ձևավորմանը, և հենց այդ պատճառով էլ նա կռիվ է տալիս Քոչարյանի ու Սարգսյանի դեմ, որ մի քիչ կայանա ու հորից ժառանգած վախերը հաղթահարի։

Ինչ վերաբերում է Նիկոլի Հայաստանին, ապա Ալիևը սպառնում է, որ եթե հանկարծ Հայաստանը չկատարի Ադրբեջանի ուզածն ու եթե որոշի վերականգնել բանակը, ապա ինքը կվերացնի մեզ։

Վարդենիսի դեպքերի պահով էլ Ալիևն ասաց, որ նիկոլենք են իրեն խնդրել, որ կանգնեցվի կրակոցը։

Եվ այսպես, Ալիևը հաչում է Հայաստանի ու Արցախի դեմ, մեր երկիրը համարում իր տարածքն ու անձնապես նվաստացնում Նիկոլին, բայց վերջինս համավոր հարսի պես լուռ է, լեզուն քամակն է մտցրել ու համառորեն խաղաղություն է մուրում թշնամուց։

Նիկոլը, որ ղազախական գործընթացներում իրեն Ռեմբոյի տեղ էր դրել՝ առաջացնելով ամբողջ աշխարհի անթաքույց ծիծաղը, ծպտուն չի հանում Ալիևի հոխորտանքների դեմ։ Ալիևը Սևանն ու Երևանն է պահանջում, Նիկոլն էլ թե բա՝ մեզ ամուր նյարդեր են պետք խաղաղության հասնելու համար։ Ալիևը թքում է Նիկոլի վրա, իսկ վերջինս, թե բա մեզ ամուր նյարդեր են պետք։

Ալիևին այդ հոխորտանքների հնարավորություն տալիս է Նիկոլ Փաշինյանը։ Ու քանի դեռ նա է ներկայացնում Հայաստանը, լինելու են զոհեր, պարտություններ, նվաստացումներ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը