Մեկնաբանություն

28.12.2021 11:16


Կոնսենսուս՝ մինուս Նիկոլ Փաշինյան

Կոնսենսուս՝ մինուս Նիկոլ Փաշինյան

Արցախից արձագանքեցին Նիկոլ Փաշինյանի ադրբեջանամետ դիրքորոշմանը, ինչը ողջունելի է։ Դա արցախահայության բնական ռեակցիան էր։

Ստեփանակերտում բացառում են Ադրբեջանի կազմում հայտնվելը՝ դրանով իսկ հակադրվելով թուրք–ադրբեջանական քաղաքական գծի քարոզիչ Նիկոլ Փաշինյանին։

Փաշինյանն Արցախը համարում է Ադրբեջանի մաս, հրաժարվում ՀՀ անկախության հռչակագրից, հակադրվում է Արցախի հարցով 1989–ին և 1992–ին ՀՀ գերագույն խորհրդի ընդունած որոշումներին։ Այսինքն՝ տեղի է ունենում պետական հանցագործություն։

Նիկոլն ամբողջությամբ տեղավորվում է թուրք–ադրբեջանական շահերի տիրույթում և իր իշխանության պահպանման բանալիները փնտրում է Անկարայում ու Բաքվում։

Նիկոլը գրեթե 100 տոկոսով բավարարել է թուրքական նախապայմանները։ Արցախից պաշտոնապես հրաժարումը և այն Ադրբեջանի մաս ճանաչելը թիվ մեկ նախապայմանն էր։ Դա հնարավորություն է տալու Բաքվին ու Անկարային ազդել ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա՝ վերջնականապես փակելու համար Արցախի կարգավիճակի և ընդհանրապես Արցախի թեման։

Նիկոլի թուրքամետ գիծը նաև հնարավորություն է տալիս Թուրքիային մեր տարածաշրջանից վերջնականապես դուրս մղել Ռուսաստանին ու հաստատել թուրքական գերիշխանություն։

Ամեն ինչ պարզ է։ Կողմերը բաց խաղաքարտերով են խաղում։ Բոլորն իրենց շահն են փորձում փնտրել՝ բացառապես ՀՀ–ի ու ՀՀ քաղաքացու հաշվին, քանզի նա, ով պետք է պաշտպաներ ՀՀ շահը, ի՛նքն է գործում այդ շահի դեմ՝ հանուն անձնական շահի։

Հայաստանի ու Արցախի բոլոր առողջ շրջանակները պարտավոր են համատեղել սեփական ջանքերը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Սա լինել–չլինելու խնդիր է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը