Կարծիք

27.12.2021 10:36


Նիկոլ Փաշինյանի կարգախոսը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»

Նիկոլ Փաշինյանի կարգախոսը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»

«Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե տեսական, թե գործնական հնարավորությունները։ Վարչապետ դառնալով ես սրան ոչ թե համակերպվել եմ, այլ սրա դեմ պայքարել եմ։ Նաև այս պատճառով է սկսվել պատերազմը»։ Սա Նիկոլ Փաշինյանն է գրել։

Եթե «թարգմանենք» նրա ասածները, ապա կստացվի՝ «Եթե Արցախը Ադրբեջանի կազմում չդիտարկեմ, ապա պատերազմ կլինի, էլի զոհեր կլինեն։ Հետևաբար ինձ պետք է մեղադրել ոչ թե Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնելու, այլ չտեսնելու համար։ Ես ոչ թե հանձնում եմ ղարաբաղը, այլ փրկում եմ կյանքեր»։ Ահա նրա վերջին շրջանի քարոզչության գլխավոր մեխը, որը տարբեր ձևակերպումներով լսում ենք 2020–ի նոյեմբերի 10–ից սկսած։

Նիկոլը լուծում է բացառապես սեփական աթոռի պահպանման խնդիրը, և այդ խնդրի լուծման հովանավորներ է փնտրում դրսում։ Եվ գտել է։ Գտել է՝ ի դեմս Թուրքիայի ու Ադրբեջանի։ Ինքը բավարարում է մեր թշնամիների նախապայմանները, իսկ նրանք օգնում են իրեն մնալ աթոռին։

Ինչ մնում է ՀՀ հպարտ քաղաքացուն, ապա Նիկոլը նրա պասիվ աջակցությունը փորձում է ստանալ վախեցնելու միջոցով։ Նիկոլը վախի վաճառական է։ Ասում է՝ նայեք, հա՜, եթե ես չլինեմ ու զիջումների չգնամ, կռիվ կլինի, էլի կտանեմ կկոտորեմ երեխեքին, օգնեք՝ ամեն ինչ զիջեմ, որ լավ լինի։

«Հայրենասիրություն» խաղացող և «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» գոռացող Նիկոլը հիմա հայտնվել է բնական վիճակում ու կոկորդ է պատռում «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը հնչեցնելով։

Մտել ենք վերջնախաղի փուլ, որի ելքից է կախված նոր գործընթացների բնույթը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը