Լրահոս

14.07.2011 10:46


Պարզվել է «Բուլղարիա» ջերմանավի խորտակման հետևանքով զոհվածներից 102–ի ինքնությունը

Թաթարստանի դատաբժշկական փարձաքննության բյուրոն հաղորդում է, որ հարազատները ճանաչել են «Բուլղարիա» ջերմանավի կործանման հետևանքով 102 զոհվածների մարմինների ինքնությունը։

Երկտախտակամած դիզել–էլեկտրագնաց «Բուլղարիան», որը կառուցվել է Չեխոսլովակիայում 1955թ., հուլիսի 10–ին Թաթարստանի Կույբիշևյան ջրամբարում ուժեղ փոթորկի ժամանակ խորտակվել է ափից 3 կմ հեռավորության վրա։

«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ նավում 208 մարդ է եղել, փրկվել է 79 մարդու կյանք, գտնվել են 105 զոհերի մարմինները։

Ինչպես հայտնում է Թաթարստանի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունը, բոլոր զոհվածների ինքնությունները պարզելու համար մարմիններն ուղարկվել են հանրապետական դատաբժշկական փարձաքննության բյուրո։

«Կատարվածի տեղում շարունակում են աշխատել Ռուսաստանի ԱԻՆ ջրասույզները։ Ընդհանուր առմամբ, մինչ այսօրվա ժամը 6:00 նրանք 407 սուզում են իրականացրել»,–ասվում է մամլո ծառայության հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը