Աշխարհ

20.10.2021 17:50


Զամբիայում զբոսաշրջիկը ֆիքսել է՝ ինչպես է կատաղած փիղը սատկացնում իր ձագի վրա հարձակված կոկորդիլոսին (տեսանյութ)

Զամբիայում զբոսաշրջիկը ֆիքսել է՝ ինչպես է կատաղած փիղը սատկացնում իր ձագի վրա հարձակված կոկորդիլոսին (տեսանյութ)

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Զամբիայում և ցույց է տալիս՝ ինչպես է բարկացած փիղը սատկացնում իր ձագի վրա հարձակված կոկորդիլոսին:

Տեսանյութն արել է դանիացի զբոսաշրջիկ Հանս Հենրիկ Հաահրը՝ Զամբեզի գետի մոտ:

Նրա խոսքով՝ փիղն անչափ մեծ ագրեսիայով է հարձակվել, բռնել է երկկենցաղի պոչից, նրան վեր հանել ու ուժեղ հարվածել ջրին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը