Աշխարհ

18.10.2021 17:25


Մենք էինք լավագույն թիմը խաղադաշտում․ Հենրիխ Մխիթարյան (տեսանյութ)

Մենք էինք լավագույն թիմը խաղադաշտում․ Հենրիխ Մխիթարյան (տեսանյութ)

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուսից» կրած 0։1 հաշվով պարտությունն Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում։

«Բնականաբար, մենք հիասթափված ենք, բայց այսօր մենք էինք լավագույն թիմը խաղադաշտում։ Մենք ստեղծեցինք գոլ խփելու բազմաթիվ հնարավորություններ, կարող էինք անել ավելին, որպեսզի հաղթեինք։

Մենք կատարելագործվում ենք և գիտենք, որ կկարողանանք հաղթել, եթե շարունակենք այսպես խաղալ»,-Մխիթարյանի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

«Ռոման» 15 միավորով չորրորդն է, «Յուվենտուսն» ունի 14 միավոր և 7-րդն է։ Հաջորդ տուրում «Ռոման» հոկտեմբերի 24-ին կընդունի «Նապոլիին»։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 1։0 (տեսանյութ)

Մոյզե Քին, 16

Չիրացրած 11մ՝ Ժորդան Վերետու («Ռոմա»), 44

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը