Աշխարհ

09.09.2021 19:43


Բաքվում ստեղծվել է Թուրքիայի ԶՈՒ հրամանատարության հատուկ խումբ

Բաքվում ստեղծվել է Թուրքիայի ԶՈՒ հրամանատարության հատուկ խումբ

Բաքվում ստեղծվել է հատուկ հրամանատարական խումբ, որը ներկայացնում է Թուրքիայի զինված ուժերն Ադրբեջանում: Այն ներառում է չորս թուրք գեներալ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևին:

Սրան զուգահեռ՝ փոխարինվել է նաև Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմական կցորդը. Այժմ այս պաշտոնը զբաղեցնում է գեներալ Զաքարիա Յալչինը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս հարցի վերաբերյալ դեռ ոչ մի մեկնաբանություն չի տվել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը