Աշխարհ

05.08.2021 20:20


Մոլորակի յուրաքանչյուր 40-րդ բնակիչ վարակվել է կորոնավիրուսով. ՏԱՍՍ

Մոլորակի յուրաքանչյուր 40-րդ բնակիչ վարակվել է կորոնավիրուսով. ՏԱՍՍ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 200,2 միլիոնը, հետևում Է իշխանությունների, փորձագետների և զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա ՏԱՍՍ-ի հաշվարկներից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ախտահարվածների բաժինը կազմում է մոլորակի բնակչության ավելի քան 2,5 տոկոսը, որը ՄԱԿ-ի Ազգաբնակչության հարցերով հիմնադրամը գնահատում է 7,875 միլիարդ մարդ:

Այսպիսով՝ քովիդն ախտորոշվել է Երկիր մոլորակի յուրաքանչյոր քառասուներորդ բնակչի մոտ: Վարակվածների ընդհանուր թվի մոտ կեսը բաժին է ընկնում հինգ երկրների՝ ԱՄՆ-ին (35,3 միլիոն), Հնդկաստանին (31,8 միլիոն), Բրազիլիային (20 միլիոն), Ռուսաստանին (6,4 միլիոն) և Ֆրանսիային (6,3 միլիոն):

Հիվանդացածների ամենաբարձր բաժինը համեմատաբար ոչ մեծ թվով բնակչությամբ պետություններում է: Այսպես, Անդորայում վարակվել է բնակչության ավելի քան 19 տոկոսը (14, 8 հազար մարդ), Բահրեյնում՝ 17,2 տոկոսը (269,5 հազար):

ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է շուրջ 11 տոկոս, իսկ Հնդկաստանում՝ ընդամենը 2,4 տոկոս: Կորոնավիրուսային վարակի հերթական ալիքն ամռան սկզբից նշվում է Արևմտյան Եվրոպայի երկրներում, թեև վերջին շաբաթներին իրավիճակը հաջողվել է կայունացնել: Բացի դրանից, հուլիսից հիվանդացությունն սկսել է կտրուկ աճել Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում:

Քովիդի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 4,25 միլիոնը. դա բոլոր ախտահարվածների 2,1 տոկոսն է: Մահացածության ցուցանիշն աշխարհում նույն մակարդակում է գտնվում գարնանից: Ամենից շատ մահեր են արձանագրվել ԱՄՆ-ում (615 հազար), Բրազիլիայում (560 հազար) և Հնդկաստանում (426 հազար): Մահացության ամենաբարձր ցուցանիշները տակավին նշվում են Եմենում (19,5 տոկոս) և Պերուում (9,3 տոկոս):

Այս խորագրի վերջին նյութերը