Աշխարհ

05.08.2021 12:41


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 670 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 670 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 670 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 41 885 թեստ, այստեղից 26 469-ը՝ հակագենի արագ թեստով և 24 184-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 8,76%, վերջին 14 օրը –7,85%, վերջին 7 օրը –8,67%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 436 573 դեպք: Ապաքինվել է ևս 2 626 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 393 453:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 986 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 564 691 մարդ, օրական՝ 20 845:

Կարանտինային գոտիներում ունենք 49 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 219-ը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը