Աշխարհ

30.07.2021 18:10


«Եղբայրական Ադրբեջանի աջակցությունը մեզ ուժ է տալիս». Չավուշօղլու

«Եղբայրական Ադրբեջանի աջակցությունը մեզ ուժ է տալիս». Չավուշօղլու

«Եղբայրական Ադրբեջանի աջակցությունը մեզ ուժ է տալիս». այս գրառումն իր թվիթերյան էջում կատարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նախարարը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին` Թուրքիայի արևելքում բռնկված հրդեհների կապակցությամբ ցավակցությունների և աջակցության խոսքերի համար:

Նախարարը նաև կիսվել է Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների պատկերներով՝ հրապարակմանը ավելացնելով «Մեկ ազգ, երկու պետություն» հեշթեգը:

Օրերս Անթալիայի նահանգապետը հայտարարել էր հզոր անտառային հրդեհի բռնկման մասին: Մարմարիսում երեկ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 5 ուղղաթիռ, մեկ ինքնաթիռ և 30 հրշեջ մեքենա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը