Աշխարհ

22.07.2021 13:41


Մադագասկարում կանխել են երկրի նախագահի դեմ մահափորձը

Մադագասկարում կանխել են երկրի նախագահի դեմ մահափորձը

Մադագասկարի դատախազությունը հայտարարել Է հուլիսի 22-ին երկրի նախագահ Անդրի Ռաձուելինայի դեմ մահափորձի կանխման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է AFP գործակալությունը:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել Է մի քանի մարդ. ինչպես Մադագասկարի քաղաքացիներ, այնպես Էլ օտարերկրացիներ: Ինչպես գործակալությանը հայտնել Է դիվանագիտական մի աղբյուր, ձերբակալվածների թվում երկուսը ֆրանսիացիներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը