Աշխարհ

20.07.2021 18:53


Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գերազանցել է 2000-ը

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գերազանցել է 2000-ը

Հուլիսի 20-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2616 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 880 մարդ, մահացել է 26 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 390 945, այստեղից ապաքինվել է 367 130 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 592:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 36 375 փորձարկում, այդ թվում 22 825-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 550-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 7.19% է, վերջին 14 օրվանը՝ 4,77%, վերջին 7 օրվանը՝ 5.24%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 368 179 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 11 073 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 70 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 495 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 120 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը