Մեկնաբանություն

05.06.2021 09:15


Գինարբուք՝ կապիտուլյացիայից հետո․ Նիկոլը «խմեց» պետությունը

Գինարբուք՝ կապիտուլյացիայից հետո․ Նիկոլը «խմեց» պետությունը

Մարդն ունի ուտելու պահանջ։ Նաև՝ խմելու։

Մարդ կա՝ ուտում և խմում է, որպեսզի ապահովի իր նվազագույն պահանջներն ու կյանքին այլ իմաստ տա՝ ստեղծագործի, աշխատի, բիզնես զարգացնի, դասավանդի, բուժի, սպորտում նվաճումների հասնի և այլն։ Մարդ էլ կա՝ ուտելու և խմելու մեջ է տեսնում իր կյանքի միակ իմաստը։

Եթե մարդու աչքն անկուշտ է, ինչքան էլ փորը լցվի միևնույն է սոված է մնալու։

Նիկոլը «խմեց» պետությունը

Երբ «թավշյա» թյուրիմացության խորհրդանիշը դարձավ Երևանի Մաշտոցի պողոտայում եփվող խորովածը, արդեն իսկ պարզ էր, թե ինչ արժեքներ են գալիս։

Վարչապետ դառնալուց հետո Նիկոլը ուտելիքի փառատոններ էր կազմակերպում։ Այցելում էր մարզից մարզ և ․․․ ուտում։ Ուտում էր անդադար, ուտում էր անսահման, ուտում էր փնթի ձևով։ Ուտում էր ու չէր կշտանում։ Չէր կշտանում, քանզի հոգու սով կար մոտը, իսկ աչքը փոքր ժամանակվանից անկուշտ է։

Նիկոլի «թավիշը» խորովածային դարձրեց հոգևոր կյանքը։ Նյութապաշտությունն ու գեդոնիզմը դարձան գերակայող։

Նիկոլի համար օրվա հացի պաշտամունքը և ստամոքսի պարունակությունը կարևորվեց Արցախից ու պետությունից։ Դա է պատճառը, որ սրանք գրեթե ուղիղ տեքստով գոհունակություն են հայտնում այն բանի համար, որ Արցախում պարտվեցինք։ Ասում են՝ «զատո» Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն, էժան լոլիկն ու խառը կանաչին կգան և լավ կապրենք։

Նիկոլն, ըստ էության, 5.000 զոհը համարում է բարեբախտություն, քանզի էժան լոլիկի համար արժեր նաև 5.000–ի գլուխն ուտել՝ ձեռքի հետ ազատվելով Արցախի գլխացավանքից։

Լոլիկն ու կանաչին, բնականաբար, չեն գալու, կամ էլ գալու են բայրաքթարների հետ միասին, բայց Նիկոլին դա չի հետաքրքրում։ Ինքը քարոզում է ստամոքսի գաղափարը։ Նաև՝ «լակելու» գաղափարը։ «Լակողներ» ու անտարբերներ ամեն մի պետության մեջ էլ կան, բայց նրանց չեն բերում առաջին պլան, «լակելը» չեն սարքում դոմինանտ գաղափարախոսություն։

Հայաստանն ու Արցախը կապիտուլյացիայի տարած Նիկոլն իր տեսակն ու որակը տարածել է մեր երկրի վրա։ Նա «խմել» է պետությունը։

Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի արթնացնի մարդկանց ստորին բնազդներն ու դարձնի նրանց անասուն։ Ու որոշ մասով հաջողում է։ Նիկոլն իր տեսակն է տարածում՝ փնթի, անկուշտ, անհայրենիք․․․

Երևանի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային գինարբուքը ժանտախտի պահին տեղի ունեցող կերուխում չէր։ Դա պետության քելեխն էր՝ բաց երկնքի տակ։ Մեր կորած երեխեքի, տոպրակներում փտող զինվորների համար տեղի ունեցած խրախճանք, որը միայն սովածների իշխանության օրոք էր հնարավոր։ Երեկ Սարյան փողոցում հավաքվածներն իրականում պետության օղորմաթասն էին խմում, բայց բերաններն ու ստամոքսները լայն բացած։

Ազգից նեղանալ, սակայն, պետք չէ։ Սարյան փողոցում երեկ ազգը չէր։ Ազգի թերմացքն էր։ Պարզապես Նիկոլն այս տեսակին է «ռասկրուտկա» անում, և տպավորություն է ստեղծվում, թե ազգն է ստամոքսային։

Ազգը դեռ լուռ է։ Ազգը շոկի մեջ է։ Հենց այդ շոկից ու լռությունից էլ օգտվում է Նիկոլը, որը «խմում» է պետությունը։ Մինչև չվռնդենք, շարունակելու է «խմել» պետության ու երեխեքի արյունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը