Լրահոս

08.06.2011 10:02


Հայկական կողմը համաձա՞յն է զորքերը դուրս բերել ԼՂՀ ազատագրված տարածքներից

Հայկական կողմը համաձա՞յն է զորքերը դուրս բերել ԼՂՀ ազատագրված տարածքներից

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հետ որևէ նոր գաղափար չեն «բերել» ու շարունակում են աշխատել արդեն հայտնի սկզբունքների հիման վրա։

Ինչպես տեղեկացնում է «1news.az»–ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

–Երեկ մենք մանրամասն խոսակցություն ենք ունեցել  նրանց հետ, այսօր նրաnք գտնվում են Բարդայում, այնտեղից կգնան Ստեփանակերտ, այնուհետև Երևան։ Մենք հուսով ենք, որ Կազանում կողմերը կարող են հաջողության հասնել բանակցային գործընթացում, բայց մինչ այդ տեղի կունենա Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ։ Մենք կպատրաստենք մեր առաջարկությունները հանդիպման համար,–ասել է նա։

Նա նշել է, թե առկա է 6 սկզբունք, որոնք որոշվել են Կանադայում մեծ ությակի հանդիպման ժամանակ, և դրանց վրա էլ իրենք աշխատում են։

–Դրանցից առաջինը գրավված տարածքների ազատումն է։ Ըստ էության, հայերը համաձայնում են դրա հետ, սակայն իրենց պայմանն են դնում՝ Լեռնային Ղարաբաղում կամարտահայտության անցկացման ժամկետի որոշումը։ Այս հարցը, սակայն, Հայաստանի դիրքորոշման պատճառով բաց է մնում։ Հայերն անընդհատ խոսում են շփման գծից դիպուկահարներին հանելու մասին, սակայն գրավված տարածքներից պետք է հանել ոչ թե դիպուկահարներին, այլ զորքերը,–ասել է Մամեդյարովը։

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու խաղաղապահ ուժերի կազմը, նա ասել է, թե դրանք չեն կազմվելու համանախագահող երկրներից և հարևան երկրներից։

–Այդ ամենը լրացուցիչ քննարկումներ է պահանջելու։

Այս խորագրի վերջին նյութերը