Աշխարհ

13.05.2021 13:18


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 776 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 776 նոր դեպք

Մայիսի 12-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 776 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 329 մարդ, մահացել է 16 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 326 441, այստեղից ապաքինվել է 306 264 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 379:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31 982 փորձարկում, այդ թվում 20 394-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 11 588-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.43% է, վերջին 14 օրվանը՝ 5.56%, վերջին 7 օրվանը՝ 4.79%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 77 343 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 056 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 73 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 278 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 710 անձ:

Մայիսի 12-ին Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսի 1 409 նոր դեպք, ապաքինվել է 1 256 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը` jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը