Քաղաքական

11.05.2021 15:10


«Շատ խարդախների եմ տեսել, որոնք հարյուրավոր մարդկանց են խաբել, բայց Նիկոլը գերազանցել է, սա միլիոնավոր մարդկանց է խաբել». փաստաբան (տեսանյութ)

«Շատ խարդախների եմ տեսել, որոնք հարյուրավոր մարդկանց են խաբել, բայց Նիկոլը գերազանցել է, սա միլիոնավոր մարդկանց է խաբել». փաստաբան (տեսանյութ)

«Ես շատ վաղուց ասել եմ, որ այս մարդը, մարդ էլ չի, չգիտեմ՝ ինչ է, ամեն ինչը սուտ է ասում, անգամ, երբ մեկին բարևում է, էլի սուտ է ասում, ամեն ինչն է սուտ»,-Նիկոլ Փաշինյանի իրարամերժ հայտարարություններն այսպես մեկնաբանեց փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ.

«Որպես փաստաբան՝ ես իմ 20 տարվա կարիերայում շատ խարդախների եմ տեսել, որոնք կարողացել են հարյուրավոր մարդկանց խաբել, բայց սա գերազանցել է, սա միլիոնավոր մարդկանց է խաբել: Ինքն ինչ ասում է մի՛ հավատացեք, մի՛ լսեք: Գիտեք՝ խարդախներ կան, որ 3 անգամ մարդու գումարը տանում են, հետո գալիս 4-րդ անգամ էլ են տանում, էլի համոզում են, դա բնատուր «տաղանդ» է: Մենք հիմա այդ վիճակում ենք, իսկ խարդախության զոհերը պետք է ընդունեն, որ իրենց խաբել են, խարդախության զոհի ամենամեծ պրոբլեմը դա է, որ իրեն խաբել են: Հիմա Նիկոլին 880.000 ձայն տվողները պետք է ընդունեն, որ իրենց խաբել են ու խաբել են շատ պրիմիտիվ ձևով»,-ասաց փաստաբանը:

Տիգրան Աթանեսյանը նաև անդրադարձավ 3 օր առաջ հեռարձակված կորոնավիրուսի դեմ պայքարի մասին փաստահավաք խմբի ֆիլմին՝ «Իշխանության ձախողված պայքարը» և կոնկրետ օրինակներ բերեց, որ Նիկոլ Փաշինյանի թիմը շարունակում է պետական բյուջեից գումարներ մսխել:

«202 միլիարդ դրամ գումար է ծախսվել 2020 թվականին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, 400 միլիոն դոլար: 400 միլիոն դոլար պարզապես կերել են»:

Փաստաբանի փոխանցմամբ՝ դեռ նախորդ տարվանից հյուրանոցներում կորոնավարակակիրներ չեն պահվում, սակայն մինչ օրս պետական բյուջեից այդ նպատակով գումարներ են դուրս գրվում.

«Հարգելի ժողովուրդ, ձեզ ձեռք են առնում, պարզապես թքում են ձեզ վրա, կներեք շատ կոպիտ արտահայտության համար, հետո ասում է՝ սպասի հես ա կխաբեմ՝ անձրև-անձրև, և բոլորդ ասում եք՝ անձրև-անձրև… փաստերին նայեք: Դուք գիտե՞ք, որ միայն Արտ լանչին 1 միլիոն դոլար են տվել այդ հիվանդների սնունդն ապահովելու համար, ինքնարժեքը 2000 էր, բայց առել են 4200 դրամով: 1 միլիոն դոլար պարզապես տվել են, այդ գումարով կարող էին բանակի զրահաբաճկոններն առնեին, 400 միլիոնով կառնեին ՀՕՊ, որ երկինքն անվտանգ լիներ, և 5000 զինվորներից առնվազն 4000-ը ողջ կլինեին… Ինքը չի կարող չխաբել, նա հիվանդ է խաբելու մեջ»:

Անդրադառնալով տարածված լուրերին ՝ 5 միլիարդի դիմաց Արցախը հանձնելու մասին Ալիևի առաջարկներին, փաստաբանը նկատեց, որ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որին նույնպես Ալիևը նման առաջարկ էր արել և Սարգսյանից պատասխան ստացել, որ ինքը պատրաստ է 6 միլիարդ տալ Ալիևին, որպեսզի նա Արցախից հրաժարվի, Փաշինյանից և նրա թիմակիցներից որևէ արձագանք չեղավ Ալիևի այդ առաջարկության վերաբերյալ.

«Հոդված գրելու համար 100 դոլար վերցնողը 5 միլիարդ չէ՞ր վերցնի, իր համար անհետաքրքիր հայոց լեռնաշխարհի մի հատված թուրքին տա, մեծ հաճույքով: Հիմա հարց եմ տալիս, իրեն ընտրողներից քանի՞սը չէին վերցնի այդ 5 միլիարդ դոլարը…»:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը