Մեկնաբանություն

05.05.2021 09:48


Քաջարի զինվոր Աշոտիկը, մարտական սելֆին ու Արցախի անկումը

Քաջարի զինվոր Աշոտիկը, մարտական սելֆին ու Արցախի անկումը

Նիկոլը պետական ինստիտուտները փոխարինել է ընտանիքով։ Ի՛ր ընտանիքով։ Խորհրդարանը, պետական մյուս մարմինները սպասարկում են ընտանիքի քմահաճույքները։

Նիկոլն իշխում է ընտանիքով։ Կինն, օրինակ, մեր երկրի գլխավոր գանձապետն է ու իրական «ասիչը»։

Երեխաներին Նիկոլն ու Աննան օգտագործում են փիառ նպատակներով։ Ամեն մեկի վրա մի ֆունկցիա է դրված։ Մարիամը ներքաղաքական ու աշխարհաքաղաքական մեկնաբան է աշխատում, Շուշանը՝ պասիվ բլոգեր։ Ամենափոքր աղջկան Նիկոլն օգտագործում է այն օրերին, երբ իրեն շատ են հայհոյում․ Արփիի նկարն է քցում Ֆեյսբուք, որպեսզի լայքեր հավաքի ու խուսափի հայհոյանքներից։

Ինչ վերաբերում է Աշոտիկին, ապա նրանից փորձում են «փախած» արվեստագետի ու, միևնույն ժամանակ, պատերազմական Ռեմբոյի կերպար ստանալ։

Քաջարի զինվոր Աշոտիկը

Նիկոլն իր գիտակցական կյանքում հակաղարաբաղյան ու հակաղարաբաղցիական գործունեությամբ է զբաղվել։ Այլ կերպ ասած՝ հակապետական ու հակահայկական գործունեությամբ։

Վարչապետ դառնալուց հետո Նիկոլի այդ դիրքորոշումը չփոխվեց, բայց որպեսզի հակահայկական իր բովանդակությունը քողածածկի՝ շեշտը դրեց ձևի վրա։ Սկսեց ձևականորեն ռազմահայրենասեր խաղալ՝ տակից առաջ տանելով քիրվայամետ գիծը։

Նիկոլն Արցախի գլխին պատերազմ ու պարտություն էր բերում 2018–ի մայիսի 9–ից սկսած, բայց պողոսներին ցույց էր տալիս, թե իբր ինքն այնքան արցախասեր է, որ որդուն ուղարկում է այնտեղ ծառայելու։ Ուղարկում է ցուցադրաբար։

Աշոտիկի ծառայությունն, ի դեպ, շատ թանկ նստեց պետբյուջեի վրա, քանզի Նիկոլն ու Աննան շատ հաճախ էին օգտագործում պետական ուղղաթիռը, Նիկոլի հսկայական ավտոշարասյունը և մեկնում նրան տեսնելու, սելֆիներ անելու, «հերոս Աշոտիկ» բեմադրելու համար։

Երբ Նիկոլի տղա Աշոտը գնաց Արցախ ծառայելու, սկսեցին խոսակցություններ տարածվել, որ նրա ծառայության ընթացքում պատերազմ չի լինի։ Բայց քանի որ Նիկոլը հետևողականորեն բանակցային գործընթացը մտցնում էր փակուղի, ուստի շատերը կանխատեսում էին, որ պատերազմ այդուհանդերձ շատ շուտով լինելու է, բայց դա կլինի այն ժամանակ, երբ Աշոտը բանակում ձևականորեն ծառայելուց հետո կգա տուն։ Այդպես էլ եղավ։

Աշոտը բանակից տուն եկավ, կռիվը սկսեց։ Նիկոլն իր ընտանիքով ու հարակից մանկլավիկներով (Արցախի Նիկոլ՝ Արայիկ Հարությունյան, Արծրուն Հովհաննիսյան) սկսեց կապիտուլյացիայի նախապատրաստական աշխատանքները՝ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո։ Այդ բեմադրության, ստի, կեղծիքի տարածման մեջ յուրօրինակ դերակատարում վերապահվեց շարքային Աշոտին։ Նա պատերազմի վերջին օրերին ցուցադրաբար կամավորագրվեց ու, իբր, ուղարկվեց թեժ մարտերի։ Նիկոլի ուսապարկերը սկսեցին տարածել, թե բա Աշոտն, արցունքներն աչքերին, չի ցանկացել լքել դիրքերը, բայց ստիպված ենթարկվել է հրամանատարին ու նահաջել՝ ձեռքի հետ լիքը մարդու կյանք փրկելով։ Հնդկական սերիալի սիրահարների համար աշոտիկապատումը կարող էր ազդեցիկ լինել, բայց մյուսները հասկանում էին, որ շատ էժանագին փիառ է արվում։

Իրականությունն այն է, որ Աշոտին որևէ մեկն առաջնագծում չի տեսել։ Ինչպես որ սելֆի անելով ու մամայի փեշի տակ ծառայում էր, այնպես էլ պատերազմի օրերին էր «կռվում»։

Ընտանեկան սերիալի տակ ընկած Արցախը

Նիկոլը պատերազմի ընթացքում կանոնավոր բանակը վերածեց անկանոն ջոկատների և այլոց երեխեքին ուղարկեց բայրաքթարների տակ՝ շատ լավ իմանալով, թե ինչն ինչոց է։ Նիկոլին ու թուրքերին զոհերը պետք էին, որպեսզի հետո դա ներկայացնի հետևյալ կերպ՝ «դե կռվեցինք, չստացվեց, ես ի՞նչ կարող էի անել, վատ ժառանգություն էի ստացել, համ էլ՝ եթե պատերազմը կանգնեցնեի, ասելու էին՝ «Նիկոլ դավաճան», դրա համար էլ չկանգնեցրի, հրե՛ն Աշոտիկին էլ էի ուղարկել ու նա ամենամահաբեր կետում է կռվել»։

Աշոտը կռվի օրերին «Էրատո» ջոկատի հրամանատարուհու հետ էր նկարվում ու կռվից շատ հեռու վայրում մնում՝ մինչև հոր կապիտուլյացիա ստորագրելը։ Ահա և շարքային Աշոտի «փառապանծ» մարտական ուղին։

Արձանագրենք, որ Նիկոլի անբարոյականությունը և աթոռատենչությունը չափ ու սահման չունի։ Նա անգամ սեփական երեխաներին է նետում հայհոյվելու տիրույթ, որպեսզի աթոռը պահի։ Թե բա սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և հպարտանում եմ բոլորովդ․․․

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը