Աշխարհ

20.04.2021 12:20


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1792 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1792 նոր դեպք

Ապրիլի 20-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1792 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 663 մարդ, մահացել է 10 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 297 728, այստեղից ապաքինվել է 282 237 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 959:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 30 940 փորձարկում, այդ թվում 22 256-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 8 684-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 5.79% է, վերջին 14 օրվանը՝ 3.24%, վերջին 7 օրվանը՝ 3.92%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 308 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3270 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 513 անձ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը