Մեկնաբանություն

27.03.2021 12:24


Թուրքիան դժգոհ է Սահմանադրական դատարանի որոշումից

Թուրքիան դժգոհ է Սահմանադրական դատարանի որոշումից

Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի տխրահռչակ 300․1 հոդվածը։ Դա նշանակում է, որ ավելի քան 1 տարի ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապօրինաբար է զրկվել ազատությունից։

Այն, որ այսպես կոչված սահմանադրական կարգի տապալման գործը քաղաքական պատվեր է, շինծու և հակապետական, հայտնի էր 2018–ից։

Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի շահերը համընկել էին։ Քրեական գործ կարելով՝ հնարավորություն էր առաջացել փչացնել հայ–ռուսական հարաբերությունները, վարկաբեկել Արցախյան պատերազմի հաղթանակը կերտած գործիչներին, թուլացնել ՀՀ անվտանգության համակարգը։

«Սահմանադրական կարգի տապալման» քաղաքական գործը «թավշյա» հեղափոխության հիմնական նպատակներից էր։ Արցախյան 1–ին պատերազմի հաղթանակի արժեզրկումն այն նախապատրաստական աշխատանքն էր, որին պետք է հաջորդեր նոր պատերազմը, Արցախի պետականության կորուստը, Շուշիի անկումը․․․

Հայաստանի կազմաքանդումը նույնպես 300.1 հոդվածով պետք է շարունակվեր։ Ի թիվս այլ գործիքների, այս գործը մեր երկրի խայտառակությունը պետք է սարքեր հավերժական։ ՍԴ–ն իր որոշմամբ թուրքական գործիքներից մեկը փչացրեց։ Դա է պատճառը, որ Հայաստանում թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչները ոռնում են։

Սորոսաթուրքական շրջանակները բողոքում են ՍԴ որոշման դեմ։ Բնության պատիժ Դանիել Իոաննիսյանը, սեփական մոր դեմ ցուցմունք տված դասալիք Արման Բաբաջանյանը, սեփական հայրերի հետ խնդիրներ ունեցող Արթուր Սաքունցն ու Լևոն Բարսեղյանը, «թավշյա» իշխանության շեպոկլյակ Ստեփան Սաֆարյանը, ադրբեջանական լրատվամիջոցների սիրելի Ռուբեն Մեհրաբյանը և նմանատիպ այլ կենդանիները մեկ կենտրոնից իջեցված հրահանգով համացանցային հանրահավաք էին անում ՍԴ որոշման դեմ, ցուցումներ տալիս դատախազությանը, ուղղորդում դատավորներին։

Էրդողանն իր հայաստանյան շնիկներով ցույց տվեց, թե ում է թիրախավորել Թուրքիան և ում դեմ է պայքարելու ընտրությունների ժամանակ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը