Մեկնաբանություն

15.02.2021 10:48


Սխալն ուղղելու ժամանակը

Սխալն ուղղելու ժամանակը

2018–ի իշխանափոխությունը/հեղաշրջումը/հեղափոխությունը «էն գլխից» դատապարտված էր պարտության։ Քանզի սուտն ու կեղծիքն ամենուրեք էր։

Հարթակն ու հավաքվածները տարբեր մոտիվացիաներ ունեին։

Ժողովուրդը ցանկանում էր լավացնել իր կյանքը, բողոքում էր անարդարության դեմ։ Մարդկանց սպասումները բնական էին, հույսերը՝ չափազանցված էին։

Մեկ բան հստակ է․ ժողովուրդը հաստատ չէր հավաքվել, որ Նիկոլը գա ու բյուջեն թալանի, որ Նիկոլի հետ ստանա Աննային որպես բոնուս, որ Նիկոլի տնեցիք ու ընկերները պատգամավոր, պաշտոնյա, փողատեր դառնան, որ Նիկոլի շիշ բռնողը դառնա հաբռգած գյադա, որ Նիկոլն Ալիևի հետ 5 միլիարդ դոլարի թեմաների մեջ մտնի, որ Նիկոլը տանի, 5․000 մարդու գլուխ ուտի, Արցախը հանձնի ու անցնի Սյունիքին, որ կյանքը թանկանա, խոսքն՝ էժանանա, որ․․․

Մի խոսքով, մարդիկ լրիվ ուրիշ բանի համար էին հավաքվել։

Այլ հարց է հարթակը։ Հարթակը խայտաբղետ էր։ Կային նաև սորոսաթուրքական փայատերեր, որոնք հետագայում Նիկոլի ուսապարկերի մեջ մտան խորհրդարան, գործադիր իշխանություն, իրավապահ համակարգ, դատական իշխանություն։ Սրանց նպատակն Արցախը, հետագայում նաև Սյունիքն ու ամբողջ Հայաստանը թուրքին հանձնել է։ Նիկոլը բավարարեց իր փայատերերի ցանկությունները։ Դեռ ոչ ամբողջությամբ, բայց բավարարեց։

Նիկոլը 44–օրյա ստի ու կեղծիքի միջոցով հանձնեց Արցախի պետականությունը, իսկ հիմա անցել է Սյունիքին։ Սուտն ու կեղծիքը շարունակվում են։ Հիմա էլ ասում են՝ Սյունիքը, որ տանք, լավ կապրենք։

Ի դեպ, սուտն ու կեղծիքը «թավշյայի» առաջին օրվանից են եղել։ Սկսած Աբաջյանի «պապիկին» ժողովրդին դեմ տալուց, մինչև հեղափոխություն կոչվածը «Սիրո և համերաշխության» լոզունգի տակ մտցնելը։ Եվ դա այն դեպքում, երբ ամեն ինչ հիմնված էր ատելության վրա։

Նիկոլենք ու իր սորոսաթուրքական փայատերերը հայ ազգից սարքեցին ժողովուրդ, ժողովրդից՝ ամբոխ ու շարունակում են մանիպուլյացիան։ Եկել է սխալն ուղղելու ժամանակը։ Հրապարակի ժողովուրդը պետք է հիշի, թե ինչի համար էր հավաքվել 2018–ին, քշի խաբեբա–դավաճաններին ու տեր կանգնի պետությանը։

Փետրվարի 20–ին Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքին մասնակցելն այն նվազագույն քայլն է, որը պետք է անել ստի ու կեղծիքի վերացման ճանապարհին։ Հայաստանն առանց Նիկոլ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը