Լրահոս

20.05.2011 12:05


Ավտոպատահարներ

Մայիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.30-ին  Տ. Պետրոսյան փողոցի թիվ 12/2 շենքի մոտ իրար են բախվել 24-ամյա Կարեն Մ.-ի վարած «Կիա» և 50-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Կարեն Մ.-ն և Գևորգ Մ.-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
* * *
Մայիսի 19-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.40-ին Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել 55-ամյա Հայկազ Ղ.-ի վարած «ՎԱԶ-2107» և 21-ամյա Նարեկ Մ.-ի վարած «Միցուբիշի Լանսեռ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Հայկազ Ղ.-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
* * *
Մայիսի 19-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում Տերյան և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել 51-ամյա Սմբատ Կ.-ի վարած «ՎԱԶ-2106» և 61-ամյա  Սերգեյ Խ.-ի վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Սմբատ Կ.-ն և նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը