Քաղաքական

05.02.2021 20:36


Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի փոխարեն Եռաբլուրում հուղարկավորել են այլ սպայի. կատարվել է արտաշիրիմում

Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի փոխարեն Եռաբլուրում հուղարկավորել են այլ սպայի. կատարվել է արտաշիրիմում

Արցախի հերոս, պատերազմի ժամանակ զոհված Սերգեյ Շաքարյանի մարմինը շփոթել են, նրա փոխարեն Եռաբլուրում հուղարկավորել են ՊՆ այլ սպայի։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՊՆ աղբյուրը։

Պատերազմի օրերին Սերգեյ Շաքարյանին հուղարկավորել են Եռաբլուրում, դրանից հետո Շաքարյանի հարազատներին հայտնել են, որ Եռաբլուրում ամփոփվածը Սերգեյ Շաքարյանը չէ։

«Հարազատներին ի վերջո հաջողվել է համոզել, որ համաձայնեն արտաշիրիմում անել, որից հետո տարբեր անալիզներով պարզվել է, որ հուղարկավորել են ոչ թե Սերգեյ Շաքարյանի, այլ այլ սպայի մարմին։ Հունվարի 21-ին կատարվել է արտաշիրիմում։ Հիմա գտել են այլ մասունքներ, որոնք հավանաբար Սերգեյ Շաքարյանի մասունքներն են, դեռ կատարվում են հետազոտություններ կամ գուցե արդեն ավարտվել են»,–ասաց ՊՆ աղբյուրը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ էր 17 տարեկանից բանակին նվիրված Սերգեյ Շաքարյանը ստացել է Արցախի հերոսի կոչում։ Նոյեմբերի 2-ին ՊՆ-ն հայտնեց նրա զոհվելու մասին։ Սերգեյ Շաքարյանը հուղարկավորվել էր հոկտեմբերին։

Այս խորագրի վերջին նյութերը