Քաղաքական

03.02.2021 14:25


Սա խայտառակ պրեսինգ է՝ ԶԼՄ-ների նկատմամբ, իմ դիտարկումներն ուղարկել եմ եվրոպական կառույցներին և Վենետիկի հանձնաժողով. Նաիրա Զոհրաբյանը՝ ԶԼՄ-ների մասին «Իմ քայլի» առաջարկած նախագծի վերաբերյալ

Սա խայտառակ պրեսինգ է՝ ԶԼՄ-ների նկատմամբ, իմ դիտարկումներն ուղարկել եմ եվրոպական կառույցներին և Վենետիկի հանձնաժողով. Նաիրա Զոհրաբյանը՝ ԶԼՄ-ների մասին «Իմ քայլի» առաջարկած նախագծի վերաբերյալ

Մոնիտորինգը վկայում է, որ վերջին մեկ տարում լրատվամիջոցների հանդեպ մի քանի անգամ ավել քրեական գործեր են հարուցվել, քան անցած տարիների ընթացքում, և հիմա փորձում են նման պրեսինգով զսպել լրատվամիջոցներին. Tert.am-ի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով «Իմ քայլը» խմբակցության նախագծի մասին, որով առաջարկվում է արգելել անանուն աղբյուրներին հղում կատարելը:

«Խնդիրը մեկն է, որ լրատվամիջոցը հավաստի տեղեկությունը, փաստը, որը կարող է և լինել անանուն, լրատվամիջոցներով տարածում չունենա: Սա ճնշում է, սա խայտառակ պրեսինգ է լրատվամիջոցների նկատմամբ, և ես որպես նախկին լրագրող արդեն իսկ իմ դիտարկումներն ուղարկել եմ եվրոպական կառույցներին և Վենետիկի հանձնաժողով՝ «ԶԼՄ-ների մասին» օրենքում նման հակաժողովրդավարական փոփոխություններ անելու համար»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ նա Վենետիկի հանձնաժողովին ներկայացրել է իր դիտարկումները, քանի որ նրանք հետևում են Հայաստանի օրենսդրական փոփոխություններին, որպեսզի նրանք թույլ չտան, որ «փաշինյանական» իշխանությունը իշխանության համար անհաճո լրատվամիջոցների հանդեպ օրենքի անվան տակ թաքնվելով՝ կիրառի հերթական հակաժողովրդավարական գործիքին։

«Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանը վերածել Հյուսիսային Կորեայի: Եթե մենք ուզում ենք ապրել մեր երկրում, իսկ ես ապրելու եմ իմ երկրում, պետք է թույլ չտանք այս ամենը: Այս իրավիճակին ես չեմ հարմարվելու և հարյուրհազարավոր մեր հայրենակիցներ և լրատվամիջոցներ չպիտի թույլ տան, որ փակվի ազատ խոսքը, և դա անում է լրագրողը, ով մշտապես խոսել է ազատ խոսքից ու ժողովրդավարությունից»:

Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ ԱԺ- ը քննարկում է Կառավարության հրատապ ճանաչած նախագիծը:

Նրա խոսքով՝ այսօր ունենք հարյուրավոր ռազմագերիներ, անհետ կորածների, տեղահանվածների խնդիրներ, սակայն Կառավարությունը հրատապ է ճանաչում դատավորների թիվն ավելացնելու խնդիրը.

«Բազմաթիվ պարկեշտ դատավորներ հրաժարվում են կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգը և կալանավորման սանկցիաներ կիրառել այն քաղաքական գործիչների ու հանրային դեմքերի հանդեպ, ովքեր համարձակվում են քննադատել Փաշինյանին: Նա ուզում է դատավորների քանակը ավելացնել իր համար «վնգստացող» դատավորներով, անթույլատրելի է նման կեղծ օրակարգեր բերելը»:

Այս խորագրի վերջին նյութերը