Քաղաքական

03.02.2021 14:09


«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանի ասուլիսը (տեսանյութ)

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանի ասուլիսը (տեսանյութ)

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանը, որը հիմնել է «Ճշմարտություն սերունդների համար նախաձեռնությունը», առաջարկում է կառավարական առանձնատները, ամառանոցները դարձնել բժշկական կենտրոն՝ վիրավոր զինծառայողների խնամքի համար: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Գեղամ Նազարյանը:

«Այսօրվա հիմնական ասելիքն այն է, որ մեկ շաբաթվա ընթացքում ստացված զանգերի հանդիպումների արդյունքում առաջացավ այսպիսի մի նախագիծ՝ «պետական առանձնատները՝ պետության պաշտպաններին»: Հուսով եմ՝ այն լայն տարածում կգտնի: Միտքն այն է, որ այսօր Երևանի տարածքում կա մի գեղեցիկ, բավական մեծ անկյուն՝ ինն առանձնատնով՝ կից սպասարկվող կառույցներով, որտեղ այսօր ժողովրդից պատսպարվել կամ թաքնվել են 2 ընտանիք, որոնք էլ անցանկալի անձիք են մեր պետության համար: Անկախ նրանից՝ երբ տեղի կունենա իշխանափոխությունը, մենք մինչ այդ պետք է պահանջենք, որ այդ ընտանիքները հավաքեն իրենց իրերը և դուրս գան այդ առանձնատներից, որոնց վրա մեր հարկատուներից ծախսվում է միլիարդից ավելի գումար»,-հայտարարեց նա:

Նազարյանն ընդգծեց՝ մեր պետությունն այս փորձության միջով անցելով՝ ինչու պետք է այդ ահռելի ռեսուրսները, այդ հրաշք տարածքը տրամադրեն այդ երկու ընտանիքին, որոնց գործողության՝ թե՛ մտածված, թե՛ տգիության հետևանքով ունեցանք տարածքային հսկայական, մարդկային ահռելի կորուստներ, ինչու պետք է մնան այնտեղ:

«Ես զոհված զինծառայողնրի ընտանիքների, զինծառայողների անունից կոչ եմ անում բոլորին՝ այդ թվում՝ երկու այդ ընտանիքներին, արագ հավաքեք ձեր իրերն ու հեռացեք, այն պետք է դառնա խոշոր, միջազգային բարձր մակարդակի բժշկական կենտրոն, որտեղ պետք է օգնություն ստանան հազարավոր մեր վիրավոր տղաներ: Վստահեցնում եմ՝ երբ այդ ծրագիրն իրականանա, այդ տարածքը հանձնվի զինվորին, կգնտվեն բարերարներ, որոնք կօգնեն բարձր մակարդակի պրոթեզավորման կենտրոն այնտեղ հիմնելու, այնտեղ պետք է վերականգնողական փուլ անցնեն հրաշքով ողջ մնացած մեր զինվորները, որոնք այսօր հոգեբանկան ծանրագույն վիճակում են գտնվում»,-շեշտեց Նազարյանը:

Նրա խոսքով՝ այս առաջարկն անելուց առաջ այն քննարկել է զոհված զինվորների ծնողների, այդ թվում՝ Կարին Տոնոյանի և Դավիթ Ամալյանի հետ: Նա ասաց, որ, նրանք միանշանակ աջակցում են. «Աջակցում են բոլորը, անուններ չտամ, բոլորը կարծում են, որ այս առաջարկը ոչ թե պետք է քննարկվի, այլ իրականություն դառնա անհապաղ: «Պետական ամառանոնցերը, առանձնտները՝ պետության պաշտպաններին» սա պետք է դառնա այսօրվա քննարկման առարկան, մենք պետք է այս քայլն անենք, սա անհրաժեշտ քայլերից մեկն է ,որ մեր ողնաշարն ուղղենք»,-հայտարարեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը