Քաղաքական

03.02.2021 11:46


Ակցիայի մասնակիցներն ուսապարկեր, գոմաղբ նետեցին ԱԺ բակ (տեսանյութ)

Ակցիայի մասնակիցներն ուսապարկեր, գոմաղբ նետեցին ԱԺ բակ (տեսանյութ)

Ազգային ժողովի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ կրքերը բորբոքվեցին: Ակցիայի մասնակից մի խումբ երիտասարդներ ուսապարկեր և գոմաղբ էին բերել իրենց հետ, որոնք նետեցին ԱԺ դարպասներից ներս:

Երիտասարդներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուսապարկում նիստից ուշացած պատգամավորներից մեկն է: «Նրա ուղեղի պարունակությունը մենք փորձել ենք ցույց տալ: Այս պատգամավորը նման է նույն այն պատգամավորին, որը երեկ հանդես եկավ հայտարարությամբ: Անձամբ ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի, շատ վիրավորել է, այս անձը իրավունք չունի այս շենքի ներսում գտնվի և առավել ևս միջազգային կոնֆերանսներում ներկայացնի ՀՀ-ն, նա ներկայացրել է թուրքական շահը: Մենք ոչ թե չենք հանդուրժելու իրենց, այլ իրենց մերժելու ենք, նվաստացնելու, ստորացնելու ենք»,-ասաց երիտասարդը:

Այս խորագրի վերջին նյութերը