Քաղաքական

03.02.2021 10:05


Բողոքի գործողություն ԱԺ-ի մոտ․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Բողոքի գործողություն ԱԺ-ի մոտ․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Հայրենիքի փրկության շարժումը բողոքի գործողություն է իրականացնում Ազգային ժողովի մոտ։

Նախօրեին տարածած հայտարարության մեջ ասվում էր․

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը՝ կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը:

Փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում նույնպես ընդգրկված են հակապետական օրինագծեր:

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին հավաքվել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ»:

Այս խորագրի վերջին նյութերը