Մեկնաբանություն

01.02.2021 10:52


Ինչը կամ ով է պահում Նիկոլին

Ինչը կամ ով է պահում Նիկոլին

Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռին պահում է առաջին հերթին վախը։ Նա վախենում է, որ եթե պաշտոնը կորցրեց, ապա կգտնի բանտը։

Նիկոլը գիտի, որ դատվելու է։ Գիտի, դրա համար էլ չի հեռանում պաշտոնից։

Բացի Նիկոլից, տնեցիներից, նեղ շրջապատից, իր վարչապետությամբ շահագրգռված են նաև Թուրքիան ու Ադրբեջանը։

Ալիևը չէր կարող անգամ երազել, որ այսպիսի հաղթանակ է տանելու։ Դա տեղի ունեցավ բացառապես Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։

Հիմա Նիկոլն Ալիևին պետք է Արցախի հարցը վերջնականապես թաղելու, Սյունիքի մարզը թուրք–ադրբեջանական զույգի համար «պռախադնոյ դվոռ» սարքելու և Հայաստանը չպետություն սարքելու համար։

Ալիևն այժմ գերիներին պահում է մոտը, որպեսզի Նիկոլից ստանա այն հավաստիացումը, որ Հայաստանն այլևս Արցախի հետ պաշտոնական շփում չի ունենալու, անվտանգության հարցերին չի մասնակցելու։ Նիկոլը կողմ է դրան (ի դեպ, կապիտուլյացիայից հետո Նիկոլը, «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» կարգախոսի շրջանակներում, Արցախ չի գնացել)։ Եթե Նիկոլին մնար, ապա պատերազմի միջոցով ամբողջ Արցախը կհանձներ Ադրբեջանին։ Ռուսներն, իրենց շահերից ելնելով, չթողեցին նրան դա անել, թե չէ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո Նիկոլն ու Արայիկ Հարությունյանն «էստի համեցեք» կանեին ադրբեջանցիներին։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Նիկոլը մեր մյուս թշնամի պետությանն ավելի հեռահար նպատակների համար է անհրաժեշտ՝ հակառուսական նախագծերի մեջ օգտագործելու համար։

Նիկոլի ու Թուրքիայի շահերը գրեթե 100 տոկոսով համընկնում են։ Թուրքիային Նիկոլը պետք է իր աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու, Թուրքիան Նիկոլին՝ վարչապետական աթոռը պահելու համար։

Նիկոլի հույսն այն է, որ թուրքական փողը կմտնի Հայաստան, կդառնա իր ու իր մերձավոր օլիգարխների՝ Խաչատուր Սուքիասյանի, Սամվել Ալեքսանյանի, հենարանը։

Թուրքական փողը Նիկոլին պետք է նաև ռուսական կապիտալին հակադրելու համար։

Հայաստանի թրքացման հարցում Նիկոլը ևս մեկ շահագրգռվածություն ունի։ Հայաստանի չգոյությունը հնարավորություն կտա նրան խուսափել իրավական պատասխանատվությունից։ Եթե Հայաստանը հայկական, այլ ոչ թե թուրքական լինի, ապա Նիկոլը կդատվի։ Թրքահայաստանը չի դատելու Նիկոլին։ Դրա համար էլ նա թրքահայաստան է ուզում սարքել, որպեսզի չդատվի ու դեռ մի բան էլ մարսի կերած «բորշը»։ Սա՛ է Նիկոլի ուզածը, բայց մի բան է ուզելը, մեկ այլ բան՝ կարողանալը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը