Աշխարհ

27.01.2021 17:56


Արժե՞ անհանգստանալ Գյումրիում զինտեխնիկայի ու զինվորների տեղաշարժից

Արժե՞ անհանգստանալ Գյումրիում զինտեխնիկայի ու զինվորների տեղաշարժից

Գյումրիի տարբեր թաղամասերում այսօր զինտեխնիկայի ու զինվորների որոշակի տեղաշարժ է նկատվել։ Այդ տեղաշարժն անհանգստացրել է գյումրեցիներին:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` անհանգստանալու կարիք չկա, դրանք սովորական մարտական պատրաստության դասեր են, որոնք Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան անցկացնում են տարեկան 2 անգամ:

Նշենք, որ հունվարի 21–ին էլ Շիրակի մարզի Նոր կյանք համայնքում հատուկ տակտիկական ուսումնական վարժանք իրականացվեց պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով:

Այս խորագրի վերջին նյութերը