Աշխարհ

25.01.2021 12:41


Վրաստանում հաստատվել է կորոնավարակի 298 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավարակի 298 նոր դեպք

Մեկ օրում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 1 311 մարդ, մահացել է 16 պացիենտ:

Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 253 816 դեպք, այստեղից բուժվել է 243 396 մարդ, մահացել է 3 071 պացիենտ:

Կարանտինային տարածքներում գտնվում է 515 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 223 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվող անձանց քանակը կազմում է 402:

Բացի այդ, հունվարի 24-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 546 դեպք, ապաքինվել է 1456 պացիենտ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը