Աշխարհ

22.01.2021 21:15


Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան կրկին հետաձգվել է

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան կրկին հետաձգվել է

007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին «Մահանալու ժամանակը չէ» (No Time to Die) նոր ֆիլմի պրեմիերան երրորդ անգամ հետաձգվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնում է բոնդիանայի պաշտոնական կայքը։

25-րդ մասը պետք է դուրս գար 2021 թվականի ապրիլին, սակայն ցուցադրությունը հետաձգվեց կես տարով։ Ֆիլմը էկրան կբարձրանա հոկտեմբերի 8-ին։

«Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի ռեժիսորն է Քերի Ֆուկունագան, որը հայտնի է «Իսկական դետեկտիվ» սերիալի աշխատանքներից։ Ֆիլմում նկարահանվել են նաև Քրիստոֆ Վալցը, Լեա Սեյդուն, Անա դե Արմասը, Բեն Ուիշոուն և Ռեյֆ Ֆայնսը:

Հոկտեմբերին ամերիկացի փոփ-աստղ Բիլի Այլիշը թողարկել է բոնդիանայի նոր ֆիլմի համար նախատեսված տիտղոսային երգի տեսահոլովակը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը