Աշխարհ

18.01.2021 11:49


Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր

Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր
Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, խորտակվել է ռուսական բեռնատար նավ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նավի անձնակազմի առնվազն 5 անդամ փրկվել է , երկուսը՝ զոհվել, մյուսների ճակատագիրը անհայտ է։ Զոհվածները Ուկրաինայի քաղաքացիներ են: Խորտակված բեռնանավում եղել է 13 մարդ։
Թուրքիայի Բարթըն նահանգի նահանգապետ Սինան Գյուները հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքները դժվարանում են եղանակային վատ պայմանների պատճառով:
Նավի անձնակազմի անդամներից մեկը նախքան վթարը, իր բջջայինից հաղորդագրություն է ուղարկել հարազատներին, այն մասին, որ ծովում ուժեղ փոթորիկ է: Հաղորդագրություն ուղարկած անձը ողջ է մնացել:
Աղբյուրը՝ ermenihaber.am/

Այս խորագրի վերջին նյութերը