Քաղաքական

18.01.2021 11:54


Նախօրեին հայտնաբերված 3 զոհված զինծառայողներից մեկի ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ

Նախօրեին հայտնաբերված 3 զոհված զինծառայողներից մեկի ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ

Նախօրեին որոնողափրկարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 մարմին՝ մեկը Որոտանից, երկուսը Ջաբրայիլից։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Որոտանից դուրս բերված անձի ինքնությունը հայտնի է՝ նա Արսեն Մամիկոնյանն է։ Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում, Ջաբրայիլում և Ֆիզուլիում»,-հավելել է Հունան Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1238 զոհված զինծառայողի մարմին:

Այս խորագրի վերջին նյութերը