Քաղաքական

16.01.2021 12:36


Այ լրբի տղա, պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը. զինվորի ծնողը՝ Անդրանիկ Քոչարյանին (տեսանյութ)

Այ լրբի տղա, պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը. զինվորի ծնողը՝ Անդրանիկ Քոչարյանին (տեսանյութ)

Mediaport տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել իմքայլական պատգամավոր Անդանիկ Քոչարյանի՝ զինծառայողների հարազատների հետ հանդիպումից։

«Այ լրբի տղա, պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը, 5-րդ օրը մենք ՀՕՊ չունեինք: Ոչ թե Արծրունին հանեիք, մի հատ *ռը փետ կոխեիք, նաստրոյկով ասեր՝ մենք չենք ասում ինչն ա մեզնից հետ գնացել, ինչը՝ առաջ: Մեզ զինաթափում են, ուղարկում են Հայաստան, ասում են՝ Հադրութը մերը չի… Մենք ծնող ենք, չունենք էլ կորցնելու ոչինչ: Մենք ամեն քայլի գնալու ենք… Ինչքան «իմքայլական» կա, որոնք որոշում էին մեր երեխեքի ապագան, պատերազմը, պիտի գան ստեղ: Թող գան իմ հետ քայլեն սար ու ձորով, հավաքեն զինվորների դիերը ու գան նստեն՝ տեսնեմ ո՞նց են հաց ուտելու»,-ասում է անհետ կորած զինվորի ծնողը՝ Անդրանիկ Քոչարյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը