Քաղաքական

15.01.2021 12:08


Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում

Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում

Politik.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Փաշինյանի կինն ու դուստրերը Մոսկվա են մեկնել ՌԴ ՝ 10 զինված թիկնապահի ուղեկցությամբ:

Օրվա ընթացքում տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակեց տեսանյութ, որով փաստվում էր Աննա Հակոբյանի և նրա դուստրերի այցը Մոսկվա։ Նրանց, ինչպես արդեն նշել էին, ուղեկցում էին բազմաթիվ թիկանապահներ։

Աննա Հակոբյանը, նրա դուստրերը և թիկանապահները Մոսկվա են մեկնել հունվարի 14-ին, Երևանի ժամանակով 14։10, ռուսական S7 ավիաընկերության Airbus A320-271N ինքաթիռով։ Ըստ մեր աղբյուրների, միայն տոմսերի համար ծախսվել է ավելի քան 10 հազար ամերիկյան դոլար։

Մոսկովյան մեր աղբյուրներն ասում են, որ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի լավագույն բրենդային խանութներում և ճոխ գնումներ անում։ Հակոբյանի և իր դստրերի մոսկովյան մոլերով շրջելու մասին ևս տեսանյութեր հայտնվեցին համացանցում։

Ըստ ականատեսների, իրենց այցելած բրենդային խանութներում գները սկսվում են մի քանի հազար ամերիկյան դոլարից։

Փաշինյանների ընտանիքի այս խրախճանքը ցույց է տալիս, թե իրենք որքան թքած ունեն հայ ժողովրդին պատած դժբախտության վրա, որի հեղինակը, ի դեպ, հենց իրենք են։

Ու էստեղ, մինչ հազարավոր ծնողներ սգում են իրենց երիտասարդ զավակների կորուստը, իսկ բազմաթիվ այլ ծնողներ ամիսներ շարունակ լուր չունեն իրենց զավակներից, Աննա Հակոբյանն իր դեստրերի հետ հանգիստն է վայելում Մոսկվայում։

Աղբյուրը՝ Politik.am

Այս խորագրի վերջին նյութերը